Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինը՝ պատմության, մշակույթի և անսպառ ստեղծարարության հիանալի միաձուլում է, դինամիկ քաղաք, որտեղ անցյալը հանդիպում է ապագային։
Բացահայտե՛ք Շառլոտենբուրգի պալատի հմայքը, Հաղորդակցության թանգարանի նորարար աշխարհը և Բեռլինի պատկերասրահի գեղարվեստական գանձերը EduNetwork-ի հետ։ Վայելե՛ք նաև քաղաքի կանաչ այգիներն ու անսպառ միջոցառումները՝ զգալով Բեռլինը իր ողջ փայլով։
Սա հիանալի միջավայր է գերմաներենի կամ անգլերենի իմացության բարելավման և մշակութային բացահայտումների համար:
Ծրագիրը ներառում է՝
- 40 ժամ անգլերենի կամ գերմաներենի դասեր,
- կացություն հարմարավետ ուսանողական կացարանում,
- երեքանգամյա սնունդ՝ նախաճաշ, ճաշ և ընթրիք,
- ուսման վարձ և դասընթացի նյութեր,
- տեղափոխում ժամանման վայր և հետ օդանավակայան,
- քաղաքային շրջագայություններ և այցելություններ Բեռլինի տեսարժան վայրեր, ինչպիսիք են՝ Չեկփոյնթ Չարլի, Բուսաբանական այգի կամ այլ,
- Այցելություններ Փախստականների փաստագրական կենտրոն (Flucht Documentation Centre ), Ալեքսանդերպլատց, Սպեկտրում գիտական կենտրոն և տեխնիկայի թանգարան, Պոտսդամ և Սանսուսի պալատ, Շառլոտենբուրգի պալատ,
- սպորտային և ժամանցային միջոցառումներ,
- ընդունելության և հրաժեշտի երեկույթներ,
- դասերի ավարտին կտրվի մասնակցության վկայական։
Մասնակցության համար կարող եք գրանցվել մինչև 2026թ. մարտի 1-ը։
✔ Մինչև հունվարի 15-ը գրանցվողների համար գործում է վաղաժամ գրանցման 20․000 դրամ զեղչ:
