Բլոգ
Chevening Scholarship Program-ի հնարավորությունները. Բացահայտի’ր NetFairwork-ին
- October 10, 2024
- Posted by: admin
- Բաժին՝ Հայտարարություններ

«Չիվնինգ» կրթաթոշակի հնարավորություններին առաջարկում ենք ծանոթանալ #Netfairwork կրթական տոնավաճառի ընթացքում: Բրիտանական կառավարության կողմից ֆինանսավորվող այս հեղինակավոր ծրագիրը գործում է 1983 թվականից և նպատակ ունի կրթել ապագայի առաջնորդներին:
40 տարիների ընթացքում ծրագիրը ձևավորել է ազդեցիկ շրջանավարտների գլոբալ համայնք, որի անդամներ են պետությունների և կառավարությունների նախկին և ներկա 20 ղեկավարներ. «Չիվնինգ» ծրագրի նպատակն է առաջնորդության հմտություններ ունեցող երիտասարդներին հնարավորություն ընձեռել ստանալ մեկամյա մագիստրոսական կրթություն բրիտանական լավագույն համալսարաններում, ցանկացած մասնագիտությամբ, լիովին անվճար:
Այս բացառիկ ծրագիրը, որն օգնում է երիտասարդներին ձևավորել հզոր կապեր և ստանալ բարձրորակ կրթություն, ներկայացված է լինելու հոկտեմբերի 12-ին կայանալիք #Netfairwork կրթական տոնավաճառին , որտեղ դիմորդները կարող են ծանոթանալ ծրագրի մանրամասներին և դիմելու գործընթացին:
Միացի՛ր մեզ և բացահայտիր նոր հնարավորություններ: