Բլոգ
5 ուսանողական քաղաք, որտեղ արժե սովորել
- August 15, 2024
- Posted by: admin
- Բաժին՝ Հայտարարություններ
Եվոպական 5 ուսանողական քաղաքներ, որոնք շատ հայտնի չեն, բայց շատ սիրված են ուսանողների կողմից.
Պրահա
Պրահան Կենտրոնական Եվրոպայի քաղաքական, մշակութային և տնտեսական կենտրոնն է՝ հարուստ պատմությամբ և ռոմանական, գոթական ճարտարապետությամբ։
Վալենսիա
Իսպանիայում երրորդ ամենամեծ քաղաքը Մադրիդից և Բարսելոնայից հետո։ Վալենսիայում կա չորս համալսարան, որից երկուսը պետական են։
Ինսբրուք
Մեծությամբ Ավստրիայի հինգերորդ խոշոր քաղաքն է, նաև ձմեռային սպորտաձևերի ճանաչված միջազգային կենտրոն է։ Այստեղ է գտնվում Ավստրիայի ամենահին՝ Ինսբրուքի ակադեմիական գիմնազիան։
Բարսելոնա
Ամենագեղեցիկ և երիտասարդական քաղաքներից մեկն է աշխարհում։ Ամենահայտնին Բարսելոնայի պետական համալսարանն է, որը հիմնադրվել է 1450թ.-ին։
Մյունխեն
Մյունխենում են գտնվում պետական և միջազգային ներկայացուցչարաններ, կարևորագույն կրթական հաստատություններ, նշանակալից թանգարաններ և թատրոններ։
Ո՞ր քաղաքում կցանկանայիր սովորել դու: