Բլոգ
Ֆուտբոլի լավագույն ակադեմիաներն աշխարհում
- August 15, 2024
- Posted by: admin
- Բաժին՝ Հայտարարություններ

Ինչպե՞ս սկսել ֆուտբոլային կարիերան։ Սկզբի համար առաջարկում ենք ծանոթանալ աշխարհում լավագույն ակադեմիաներին։
⠀
Լա Մասիա, Բարսելոնա
Դժվար է հաշվել, թե քանի համաշխարհային աստղ է տվել մեծ ֆուտբոլին Բարսելոնան։ Լա Մասիա ակադեմիայում կրթվել են Կարլես Պույոլը, Անդրես Ինյեստան, Լեոնել Մեսսին և այլք։
⠀
Այաքս, Հոլանդիա
Հոլանդիայի հավաքականը ուժեղագույններից մեկն է Եվրոպայում և աշխարհում, և հոլանդացի խաղացողների մեծ մասն արմատներով «Այաքսից» է: Ի դեպ, «Այաքս»-ի սաներ են նաև Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին խաղացողներ Էդգար Մանուչարյանն ու Արաս Օզբիլիսը։
⠀
Սպորտինգ, Պորտուգալիա
Շատ ֆուտբոլային աստղեր կարիերան սկսել են «Սպորտինգի» ակադեմիայից, օրինակ՝ Կրիշտիանու Ռոնալդուն։
Ակումբն ունի լավագույն երիտասարդական ուսումնական կենտրոններից մեկը, որը տեղակայված է Ալկոչետի քաղաքում:
Մանչեսթեր Յունայթեդ, Անգլիա
«Մանչեսթեր Յունայթեդը» աշխարհի ամենահաջողակ ակումբներից է, որն ունի լավագույն ակադեմիաներից մեկը: Ակադեմիայի աստղերից են Դեյվիդ Բեքհեմը, Փոլ Սքոուլզը և Ռայան Գիգսը:
⠀
Ի դեպ, մենք համագործակցում ենք Փարիզի Սեն Ժերմենի ակադեմիայի հետ, որը հնարավորություն է տալիս հազարավոր երեխաների զբաղվել պրոֆեսիոնալ ֆուտբոլով կա՛մ ամբողջ տարվա կտրվածքով, կա՛մ վերապատրաստման դասընթացների միջոցով:
⠀
Իսկ դու ո՞ր դպրոցի սանը կուզեիր լինել։