Բլոգ
Ֆինանսական կրթության կարճ դաս #Edunetwork-ից
Գաղտնիք չէ, որ արտերկրում սովորելը բազմաթիվ ֆինանսական հարցեր կարող է առաջացնել: Ուսման վարձի, բնակարանի կեցության, դասագրքերի, ճամփորդական կտրոնների վճարում… այս ամենը հասցնելու համար Ձեզ խնայողություններ պետք կգան։
Եկեք պարզենք, թե ինչպես կարելի է դա անել։
- Սկսեք լավ սովորել։ Համալսարաններից շատերը կրթաթոշակներ են վճարում ուսանողներին գերազանց ակադեմիական առաջադիմության համար: Սա իսկապես աշխատող տարբերակ է, ինչպես նաև մոտիվացիայի անսպառ աղբյուր
- Ընկերացեք բարձր կուրսեցիների հետ։ Դուք միշտ կարող եք նրանցից գնել զեղչված դասագրքեր կամ սովորել «աշխատանքային» հնարքներ, օրինակ, որտեղ կարող եք ոչ թանկ հանգստյան օրեր ունենալ
- Օգտագործեք ISIC՝ միջազգային ուսանողական քարտ, որն ապահովում է հսկայական զեղչեր ճանապարհորդության, հեռախոսի սակագների, սրճարաններում և խանութներում, տոմսերի վրա և շատ տարբեր դեպքերում
- Վարձակալեք կամ գնեք հեծանիվ: Այստեղ խնայողությունները կրկնակի են՝ գումար մի ծախսեք ճամփորդական քարտի վրա և խնայեք նաև մարզասրահում: