Բլոգ
Որտե՞ղ եմ ուզում աշխատել ապագայում։
Այո, մեր կրթական պատկերացումները հաճախ ձևավորվում են այն միջավայրից, որը մեզ շրջապատում է։
Շատերը շարունակում են ընտանեկան մասնագիտությունը, շատերն ընտրում են բոլորովին այլ ուղղություն, իսկ ոմանք էլ դեռ փոքրուց գիտեն, որ ուզում են աշխատել Սիլիկոնյան հովտում։⠀
Այս հարցի պատասխանը սահմանում եք դուք, իսկ օգնում են հարազատներն ու միջավայրը։
Սակայն այստեղ էլ մեր դերը փոքր չէ. կրությունն ու աշխատանքում մասնագիտացումը կարող են էականորեն տարբերվել իրարից։
Մենք հաճախ ենք դիմորդներին ուղղորդում այնպիսի մասնագիտությունների ընտրության, որոնք արագ զարգացող ու փոփոխվող դարում կլինեն արդիական։
Նրանք կսովորեն ու կյուրացնեն ժամանակակից մասնագիտություններ, կունենան կրթություն, որը կօգնի ապահովել բարեկեցիկ ապագա…
Կրթություն, որը թույլ կտա դուրս գալ սահմաններից և դառնալ լավագույնը ոլորտում։⠀
Դե ինչ, երկու հարց ու կարծես թե գիտեք՝ ուր եք լինելու ապագայում։