Բլոգ
Այս անգամ ծանոթանում ենք Հարվարդի համալսարանի հետ:
Խոսենք թվերով.
Հարվարդի համալսարանն
ավարտած 49 Նոբելյան մրցանակակիր կա, 32 երկրի ղեկավար և 48 Պուլիցերյան մրցանակի դափնեկիր։ 21-րդ դարի առաջին տասնամյակում ԱՄՆ-ի 7 նախագահ է ավարտել Հարվարդի համալսարանը։
Հարվարդի «3 ստերը».
Հարվադում կա «3 ստերի» արձան: Արձանը Ջոն Հարվարդինն է, ով 1638-ին հիմնադրել է համալսարանը։ Բայց, իրականում, Ջոն Հարվարդը համալսարանի հիմնադիրը չի եղել, այլ բարերարներից մեկը: Բացի այդ Հարվարդը հիմնադրվել է 1636-ին, ոչ թե 1639: Իսկ, ամենակարևորը, քանդակը բնավ Ջոն Հարվարդինը չէ, այլ ինչ-որ անհայտ ուսանողի։
Ամերիկայի ամենահայտնի համալսարանում խստիվ արգելվում է կոմերցիոն վիդեոների նկարահանումները: 1970 թվականից համալսարանում չեն նկարահանվում Ֆիլմեր: Իսկ բոլորիս հայտնի «Սոցիալական ցանց» (2010) ֆիլմը և ուրիշ ֆիլմեր նկարահանվել են այլ վայրերում:
Հարվարդի համալսարանի «Վիդեների» գրադարանը մեծությամբ երկրորդ գրադարանն է ԱՄՆ-ում՝ վեց հարկ գետնից բարձր և չորս հարկ ներքևում։
Հարվարդում ուսանողների թիվը մոտ 22.000 է, որոնցից 85%-ը օտարերկրացիներ են:
Համալսարանի մասին կարելի է անվերջ խոսել, սակայն այս նյութը ավարտենք այսքանով ։ Ավելին կարդացեք մեր հետագա նյութերում։