Բլոգ
Ինչպե՞ս սովորել արտերկրում և խնայել
- August 17, 2024
- Posted by: admin
- Բաժին՝ Հայտարարություններ

Ֆինանսները կառավարելու և խնայելու մի քանի կանոնով կիսվենք:
Գաղտնիք չէ, որ արտերկրում սովորելը բազմաթիվ ֆինանսական հարցեր կարող է առաջացնել։
Ուսման վարձի, բնակարանի կեցության, դասագրքերի, ճամփորդական կտրոնների վճարում… այս ամենը հասցնելու համար Ձեզ խնայողություններ պետք կգան։⠀
Եկեք պարզենք, թե ինչպես կարելի է դա անել:
Սկսե՛ք լավ սովորել։ Համալսարաններից շատերը կրթաթոշակներ են վճարում ուսանողներին գերազանց ակադեմիական առաջադիմության համար: Սա իսկապես աշխատող տարբերակ է, ինչպես նաև մոտիվացիայի անսպառ աղբյուր։
Ընկերացե՛ք բարձր կուրսեցիների հետ։ Դուք միշտ կարող եք նրանցից գնել զեղչված դասագրքեր կամ սովորել «աշխատանքային» հնարքներ, օրինակ, որտեղ կարող եք ոչ թանկ հանգստյան օրեր ունենալ:
Վարձակալե՛ք կամ գնե՛ք հեծանիվ։ Այստեղ խնայողությունները կրկնակի են՝ գումար մի ծախսեք ճամփորդական քարտի վրա և խնայեք նաև մարզասրահում։
Գիտե՞ք ավելի շատ խնայելու գաղտնիքներ: Մեկնաբանություններում ավելացրեք Ձեր հաքերը