Բլոգ
Բացառիկ թրեյնինգային շարք NetFairwork-ի ընթացքում
- October 10, 2024
- Posted by: admin
- Բաժին՝ Հայտարարություններ

Հաշված օրեր են մնացել մինչև մեր նոր հանդիպումը! Այս տարի ունենք նորույթ #Netfairwork-ի շրջանակում.
Տոնավաճառի ընթացքում կազմակերպում ենք բացառիկ թրեյնինգների շարք, որի շրջանակում կկարողանաք հստակ պատկերացնել և սովորել արտերկրում ԲՈւՀ ընդունվելու բոլոր քայլերը՝ ինքնուրույն դիմելու համար.
Յուրաքանչյուր թրեյնինգ տևելու է 50 րոպե և անցկացվելու է ոլորտի հմուտ մասնագետների կողմից.
Միասին կծանոթանանք կրթաթոշակային ծրագրերին, եվրոպական պետական համալսարաններին, ամերիկյան կրթական հնարավորություններին և բիզնեսի զարգացման հնարավորություններին.
Թեմաները հետևյալ են
– 13:00-13:50 – Ինչպե՞ս կառուցել անձնական բրենդը (իմիջը)
– 14:00-14:50 – ԱՄՆ-ում ուսուցում և ճանապարհ դեպի լիարժեք կրթաթոշակ
– 15:00-15:50 – Գերմանական, իտալական, ավստրիական և ֆրանսիական պետական համալսարանների դիմելու գործընթացի և հնարավոր կրթաթոշակների ծանոթացում
– 16:00-16:50 – Ինչպե՞ս դիմել բրիտանական Չիվնինգ կրթաթոշակին (թրեյնինգն անվճար է)