Ի՞նչ է նախապատրաստական ծրագիրը:
Նախապատրաստական ծրագիրը պատրաստում է ցանկացած աստիճանի կրթական ծրագրի համար`միջազգային ավագ դպրոց, բակալավր, մագիստրատուրա և այլն:
Որքա՞ն է տևողությունը:
Նախապատրաստական ծրագիրը տևում է վեց ամսից` երկու տարի` կախված երկրից և կրթական հաստատությունից:
Ի՞նչ նախապատրաստական ծրագրի տեսակներ կան:
Նախապատրաստական ծրագրերը լինում են ընդհանուր և առարկայական:
Որո՞նք են նախապատրաստական ծրագիր ընդունվելու անհրաժեշտ պայմանները:
Ընդունելության պահանջները տարբերվում են ըստ երկրների, կրթական հաստատությունների և կրթական աստիճանների:
Ընդհանուր առմամբ անհրաժեշտ է ուսման լեզվի իմացություն, ակադեմիական առաջադիմության և ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթեր:
Որո՞նք են նախապատրաստական ծրագրի առավելությունները:
Ծրագիրը համարվում է առավել հեշտ ուղի հաջորդ աստիճանի կրթական ծրագրին անցնելու համար:
Ծրագիրը զարգացնում է հմտություններ հաջորդ կրթական աստիճանում առավել հեշտ սովորելու համար:
Ծրագիրը ներառում է տվյալ հաստատության ուսման լեզվի բարելավում:
Ի՞նչ հնարավորություններ է տալիս նախապատրաստական ծրագիրը դիմորդին:
Համալսարանի բոլոր ծառայություններից օգտվելու հնարավորություն (գրադարան, կացարան և այլն): Բարձր առաջադիմության դեպքում հաջորդ կրթական աստիճանի առաջին տարին բաց թողնելու հնարավորություն: Ծրագիրը հեշտացնում է ադապտացումը և հաջորդ կրթական աստիճանի մարտահրավերներին դիմակալելու գործընթացը:
Նշենք՝ կայքում ներկայացված ծրագրերը ամբողջական չեն և ենթակա են պարբերաբար թարմացման։