ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- «Էդու Նեթվորք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) կրթական ծրագրերի մասնակցության աջակցման և հարակից այլ ծառայությունները մատուցում է սույն ընդհանուր դրույթների և պայմանների համաձայն (այսուհետ՝ Պայմաններ)։
- Ծառայությունների մատուցման նպատակը հանգում է դիմորդների՝ արտերկրում կրթություն ստանալու հնարավորությունների խթանմանը։
- Սույն Պայմաններով Ընկերությունը դիմորդներին աջակցում է․
- ընտրել արտասահմանյան համապատասխան կրթական հաստատություններ՝ հաշվի առնելով վերջիններիս կողմից ներկայացրած տվյալները և պահանջները,
- լրացնել անհրաժեշտ ձևաթղթեր, աջակցել մոտիվացիոն նամակների և երաշխավորագրերի կազման գործում,
- աջակցել կրթաթոշակային ծրագրերի դիմելու հարցում (այսուհետ՝ Ծառայություններ)։
- Ծառայությունները մատուցվում են ըստ իրականացվող ծրագրերի, վերջինիս կողմից սահմանված ժամանակացույցի, տևողության, բովանդակության և վայրում։
- Ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է, որպեսզի դիմորդը կամ նրա օրինական ներկայացուցիչը ընդունի սույն առաջարկը։ Առաջարկի ընդունումը կարող է իրականացվել գրավոր փաստաթուղթ ստորագրելու կամ Ընկերության կայքում էլեկտրոնային գրանցում անցնելու, համապատասխան փաստաթղթերի նկարներ (սկաններ), պատճեններ տրամադրելու, սույն առաջարկը էլեկտրոնային ձևով ընդունելու կամ այլ գործողությունների միջոցով։
- Ընկերությունը ձեռնարկում է իրենից կախված լավագույն ջանքերը, որպեսզի կրթական գործընթացի կազմակերպման վայրում ապահովի դիմորդների անվտանգ գտնվելու համար օրենքով սահմանված պահանջները, բայց և այնպես Ընկերությունը պատասխանատվություն չի կրում այդ ժամանակահատվածի ընթացքում դիմորդի կրած կամ դիմորդի կողմից այլ անձանց պատճառած վնասի համար։
- Ընդունելով սույն հրապարակային օֆերտան Ընկերության դիմորդը և/կամ նրա օրինական ներկայացուցիչը ընդունում են Ընկերության Գաղտնիության քաղաքականությունը և համաձայնություն են տալիս նշվածի շրջանակներում իրենց մասին անձնական տվյալներ հավաքագրել, մշակել և օգտագործել։
ՎՃԱՐՈՒՄՆԵՐ
- Ծառայությունների համար վճարումները որպես կանոն (եթե այլ բան սահմանված չէ Պայմանագրով) սահմանվում և հաշվարկվում են մեկանգամյա կանխավճարի փոխանցմամբ։
- Ծառայության վճարի չափը կարող է լինել հաստատված կայուն գումար կամ կախված լինել հստակ ծառայության տեսակից և/կամ քանակից։
- Վճարման անդորրագրերի կամ բանկային էլեկտրոնային տեղեկանքի առկայության դեպքում Դիմորդը կկարողանա լիարժեք օգտվել Ծառայությունից։
- Ծառայությունների մատուցման համար վճարված գումարը ենթակա է վերադարձման՝
-
- Ընկերության կողմից առաջարկված կրթական ծրագրերի չեղարկման դեպքում,
- Ծրագրի իրականացման նորմերի խախտման և անհամապատասխանության դեպքում,
- Երկողմ համաձայնությամբ հաստատված այլ պայմանի դեպքում։
ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ
- Կայքում հրապարակված ցանկացած մտավոր սեփականության օբյեկտ, այդ թվում՝ ծրագրային ապահովումը պաշտպանված է հեղինակային և մտավոր սեփականության մասին օրենքներով և ցանկացած օգտագործում արգելվում է օրենքով: